Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 148-Ա որոշումը՝ որոշում եմ․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 43/6 հասցեում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, 03-001-0033-0120 կադաստրային ծածկագրով՝ 0.0006 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել Մելանյա Վարուժանի Օհանյանին՝ (ծնված՝ 27/07/1970թ․) գովազդային վահանակ տեղադրելու նպատակով։
2.Վարձակալության տարեկան վճարը սահմանել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3.Վարձակալության ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի:
4․Չի թույլատրվում հողամասը օգտագործել այլ նպատակով։
5․Համայնքապետարանի պահանջի և ծանուցման դեպքում հնգօրյա ժամկետում ապամոնտաժել տեղադրված տաղավարը և հողամասը բերել նախկին տեսքի։
6․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
7․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: