Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Գետազատ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2024 թվականի հունվարի 19-ի N 2/փ-25 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2024 թվականի հունվարի 24-ի N 01//0447-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող 03-029-0123-0057 կադաստրային ծածկագրով, 0,01886հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Գետազատ գյուղի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: