Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով և ուսումնասիրելով «Յուրի» Ա/Կ նախագահ Վարդան Մարտիրոսյանի 27․09․2022 թվականի թիվ Մ-6103 դիմումը. համայնքի ավագանին որոշում է՝
1.Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոց թիվ 79/9 հասցեում գտնվող 03-001-0179-0070 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,007 հա մակերեսով հողամասը, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով` գնման նախապատվության իրավունքով, օտարելու Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոց թիվ 79/1 հասցեում գտնվող 03-001-0179-0037 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի սեփականատեր՝ «Յուրի» ԱԿ-ին ՀՎՀՀ 04205189
2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային 100% -ի արժեքի չափով:
3. Օտարումը կազմակերպել 1(մեկ) տարվա ընթացքում: