Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝
լոտ 1 - ծածկագիր՝ 03-045-0106-0113, 0,41167 հա (4-րդ կարգի գյուղատնտեսական նշանակության անջրդի վարելահող) օտարել աճուրդային եղանակով:
2. Աճուրդային եղանակով օտարվող հողամասի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մեկ օրացուցային տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: