Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա.Վալասանյանի 18.01.2023 թվականի թիվ Ք-653 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 03-007-0187-0003 կադաստրային ծածկագրով 0,27 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ խաղողի, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն և օժանդակ շինություն կառուցելու նպատակով:
2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: