Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝
1. Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը՝
լոտ 1- ծածկագիր 03-001-0605-0017, 0,1117հա / գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի ջրովի վարելահող/
2. Աճուրդային կարգով օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով:
լոտ 1- 500416 /հինգ հարյուր հազար չորս հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մեկ օրացույցային տարվա ընթացքում: