Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, համայնքի ավագանին որոշում է․
1. Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արտաշեսյան փողոց 21/2 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արտաշեսյան փողոց 21/2 հասցեում գտնվող՝ 03-001-0039-0111 կադաստրային ծածկագրով 0,14042 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս՝ 6340000 /վեց միլիոն երեք հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ:
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել 2023 թվականի ընթացքում։