Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և ընդառաջելով Ա․ Գրիգորյանի 02/10/2023 թվականի N Ք-12062 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արազու փողոց 37/4 հողամաս հասցեում գտնվող 03-001-0073-0443 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման 0,0028հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով, գործունեությունն ընդլայնելու նպատակով, օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արազու փողոց 37/3 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր՝ Արմեն Ալեքսանդրի Գրիգորյանին /ծնված 05/02/1977 թվականին/:
2. Հողամասի օտարման գին սահմանել 250 000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: