Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի պահանջներով և ուսումնասիրելով Կ․ Ղազարյանի 27/05/2024 թվականի թիվ Ք-7578 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի, Մ․ Գրիգորյան փողոց 33/1 հասցեում գտնվող, 03-061-0031-0012 կադաստրային ծածկագրով 0,01759հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի, Մ․ Գրիգորյան փողոց 33 հասցեում գտնվող 03-061-0031-0008 կադաստրային ծածկագրով 0,12հա մակերոսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր՝ Կարեն Հովհաննեսի Ղազարյանին /ծնված 25/05/1988 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:
2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 350 000 /երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
3.Օտարման գործընթացը կազմակերպել 2024 թվականի ընթացքում:
4․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։