Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-074-0224-0004 կադաստրային ծածկագրով 23,8619հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (5-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2.Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
3.Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
4.Մրցույթը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: