|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 դեկտեմբերի 2024 թվականի N 354-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտար Ռուզաննա Հարությունյանի 2024 թվականի նոյեմբերի 29-ի դիմումը՝ (Պ-16661) համայնքի ավագանին որոշում է․ 1. «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի՝ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23–ի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով, 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ «ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտար Ռուզաննա Հարությունյանին տրամադրել ընդհանուր 47.0 քառակուսի մետր մակերեսով տարածք՝ նոտարական գործողություններ և իրավաբանական խորհրդատվություն իրականացնելու նպատակով։ 2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -22 ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԵՓՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(15.81 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|