Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Համլետ Իսաջանյանի 20.06.2025 թվականի թիվ Տ-7791 դիմումը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Համլետ Իսաջանյանին տալ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի փիվ 21/3 հասցեում գտնվող շինության ճակատային մասում 1 քմ մակերեսով գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: