Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի թիվ 1920-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2022 թվականի 30 նոյեմբերի թիվ 2/փ-280 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 01/06688-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-026-0104-0006 կադաստրային ծածկագրով 0,0962 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայերի բնակելի կառուցապատման հողամասի:
2.Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Բյուրավան բնակավայրի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: