|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2013 թվականի N 24 |
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՆԱՐ-ԴՈՍԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 38
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻ ԹԻՎ 38 ԵՐԿՈՒ ՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՇՈՒՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՈՍԿԵՀԱՏ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ, ԳԵՂԱՄ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Նախկին քաղխորհրդի գործկոմի 3 մարտի 1981Ã. թիվ 2 որոշմամբ Շուշիկ Սարգսյանի և Արմեն Ծատուրյանի ընտանիքին է հատկացվել և թիվ 001281 բնակարանային օրդերով ամրակցվել է Նար-Դոսի փողոցի թիվ 38 բազմաբնակարան բնակելի շենքի թիվ 38 երկու սենյականոց բնակարանը: Շուշիկ Սարգսյանի և Արմեն Ծատուրյանի ընտանիքը չի մասնակցել բնակարանների անհատույց սեփականաշնորհման գործընթացին, որի հետևանքով նրանց կողմից ներկայումս փաստացի զբաղեցրած Նար-Դոսի փողոցի թիվ 38 բնակելի շենքի թիվ 38 բնակարանը` ,,Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի թիվ 29 հոդվածի հիման վրա հանձնվել է քաղաքային համայնքին, օրենքով սահմանված կարգով տնօրինելու համար: Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, ընդառաջելով Շուշիկ Սարգսյանի և Արմեն Ծատուրյանի կողմից քաղաքապետարան հասցեագրված 28.03.2012թ. թիվ Ս-369 դիմումին. 1. Քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 38 բնակելի շենքի թիվ 38 երկու սենյականոց բնակարանը նվիրել Շուշիկ Սարգսյանին, Արմեն Ծատուրյանին, Գեղամ Ծատուրյանին, Ոսկեհատ Ծատուրյանին, Արմենուհի Ծատուրյանին: 2. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատի քաղաքային համայնքի ավագանու 05.06.2012թ. թիվ 27 որոշումը:
|
Կողմ -10 ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԴԵՐՄՈՅԱՆ ԱՐՄԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԶԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԺՈՐԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՆԻԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՆԱԶԱՐՅԱՆ ԳՈՌ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|