Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 02/09/2025թ․ Ե-186 գրությամբ ներկայացված գնահատման հաշվետվությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 48 հասցեում գտնվող հողամասը՝
լոտ 1- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 48 հասցեում գտնվող՝ 03-001-0072-0490 կադաստրային ծածկագրով, 0․0212 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 18 056 000 /տասնութ միլիոն հիսունվեց հազար / ՀՀ դրամ:
3․Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան գույքի գնահատված շուկայական արժեքի 50 տոկոսը: Գույքի կադաստրային արժեքը գնահատված արժեքի 50 տոկոսից բարձրանալու դեպքում՝ պետք է լինի ոչ պակաս, քան գույքի կադաստրային արժեքի 100 տոկոսը։
4․Սահմանել, որ հողամասի աճուրդի մասնակից չլինելու հիմքով չկայանալու դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի ուժով ենթակա են կիրառման «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի դրույթները`սույն որոշման 2-րդ կետում նշված մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի դեպքում նվազեցնելով 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 50 տոկոսից։
5.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
6.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: