Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 102-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ և 24-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Լիազորել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Մարո Գեղամի Մարգարյանին (ն․/ք․ 011108776, տրվ․ 12/04/2019թ․ 027-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արարատի մարզ, Արտաշատ համայնք, գ․ Արաքսավան, Պ․ Սևակի փողոց տ․ 19) որպես Արտաշատ համայնքի ավագանու ներկայացուցիչ, հանդես գալու Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում՝ թիվ ՎԴ/8096/05/19 վարչական գործով։ Տվյալ գործով մասնակցելու դատական նիստերին, ներկայացնելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր և կատարելու դատավարական ցանկացած գործողություն՝ այդ թվում հայցադիմում ստորագրելու, միջնորդություն, առարկություն, ապացույց, հայցադիմումի պատասխան ներկայացնելու, հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու, հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու, հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու, հաշտության համաձայնություն կնքելու, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու և կատարելու ցանկացած այլ դատավարական գործողություն։
2․ Լիազորել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Արարատ Ռազմիկի Գոլեցյանին (անձնագիր՝ AR 0683703, տրված՝ 08․05․2018թ․-ին, 027-կողմից, հաշվառված՝ ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատ քաղաք, Մարքսի 3 շ․ բն․ 24) որպես Արտաշատ համայնքի ավագանու ներկայացուցիչ, հանդես գալու բոլոր պետական և ոչ պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության դատական բոլոր ատյաններում, մասնակցելու դատական նիստերին, ներկայացնելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր և կատարելու դատավարական ցանկացած գործողություն՝ այդ թվում հայցադիմում ստորագրելու, միջնորդություն, առարկություն, ապացույց, հայցադիմումի պատասխան ներկայացնելու, հայցապահանջներից ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվելու, հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու, հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոխելու, հաշտության համաձայնություն կնքելու, կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմում ներկայացնելու և կատարելու ցանկացած այլ դատավարական գործողություն։
3․ Լիազորագիրը տրվում է 1 /մեկ/ տարի ժամկետով։
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։