Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 10-ի արտահերթ նիստի օրակարգը՝
1․1․ ԱՐՏԱՇԱՏ-ԿԼԱՄԱՐ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
/Զեկ. ԶԱՐԵՀ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ/
1․2․ ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆԻՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
/Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳՈԼԵՑՅԱՆ/
1․3․ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
/Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ/
1․4․ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹՎՈՎ ԵՐԿՈՒ ԱՂԲԱՏԱՐ ՄԵՔԵՆԱ «ԱՐՏԱՇԱՏ-ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
/Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ/
1․5․ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
/Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ/
1․6․ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
/Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ/