Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ա․ Մարագյուլյանի 03/10/2024 թվականի N Ք-13749 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Դալար գյուղում գտնվող, Արամ Յուրիկի Մարագյուլյանին սեփականության իրավունքով պատկանող 0,49343հա մակերեսով, 03-032-0108-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասից ըստ կազմված հատակագծի 0,1819հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսության և տնտեսական շինության կառուցման նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: