Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1․ Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 08-ի N 215-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի, Պ․ Սևակի փողոց 13ա հասցեում գտնվող 0,0744հա մակերեսով 03-051-0010-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 198,6քմ մակերեսով մանկապարտեզը, անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթական ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ իրականացնելու նպատակով:»
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։