Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող հետևյալ հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Նարեկացու փողոց 28 հասցեում գտնվող՝ 03-097-0197-0004 կադաստրային ծածկագրով 0,10605հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանել՝ 1294871 /մեկ միլիոն երկու հարյուր իննսունչորս հազար ութ հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ:
2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: