Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 689-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 63,38քմ ներքին մակերեսով պոմպակայանը և 580գծմ ոռոգման ցանցն անհատույց, անորոշ ժամկետով հանձնել Արտաշատ ՋՕԸ-ին՝ համայնքի ոռոգման ցանցն ընդլայնելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: