Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-074-0239-0019 կադաստրային ծածկագրով, 0,61802 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (2-րդ կարգի ջրովի վարելահող) հողամասը մրցույթով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման, վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 20000 (քսան հազար) ՀՀ դրամ:
2. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 25 (քսանհինգ) տարի:
3. Մրցույթը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: