Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2024 թվականի հոկտեմբերի 07-ի N 38 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2024 թվականի հոկտեմբերի 11-ի N 01//06362-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն գյուղում գտնվող, 0,033943հա մակերեսով հողամասի (որից 03-055-0022-0004 կադաստրային ծածկագրով 0,02518 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահող և 03-055-0985-0002 կադաստրային ծածկագրով 0,008763 հա պետական սեփականություն հանդիսացող ջրային հողերի) նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: