Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 161-րդ հոդվածի 2-րդ մասով, 162-րդ հոդվածի 1-ին մասով, 163-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 31-րդ հոդվածի 9-րդ մասով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Կամո Հարությունյանի դիմումը (N Ա-14835, 11․11.2025 թվական)՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Ազատավան բնակավայրի վարչական ղեկավար Կամո Հարությունյանին տրամադրել 15.11.2024-15.11.2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 10 աշխատանքային օր տևողությամբ և լրացուցիչ արձակուրդ՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ: Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին:
2.Արձակուրդի օրերին վարչական ղեկավարի պարտականությունները դնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի երկրորդ կարգի մասնագետ (ծածկագիր՝ 3.3-48, Ազատավան բնակավայրում) Արևիկ Հայրապետյանի վրա՝ առանց լրացուցիչ վարձատրության:
3.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ: