| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք  ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  28  հուլիսի  2021 թվականի N 51-Ա | 
  ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ,,ԱՐՄԵՆ-ԱՔԷ,, ՍՊԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՑ 0,92398ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՏՎԱԾԻՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
 
 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով  և 7-րդ հոդվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և ընդառաջելով ,,Արմեն-ԱՔԷ,, ՍՊԸ տնօրեն Ա.Գրիգորյանի 29.06.2021 թվականի թիվ Գ-1155 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է` 
- Արտաշատ համայնքի տարածքում գտնվող, ,,Արմեն-ԱՔԷ,, ՍՊԸ սեփականության իրավունքով պատկանող 3,0686հա մակերեսով /03-001-0640-0015 ծածակգրի տակ գտնվող/ գյուղատնտեսական նշանակության /վարելահող, խաղող, կորիզավոր/ 0,92398հա մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների /գինու արտադրամաս, պահեստ, համտեսի սրահներ, գրասենյակային տարածքներ/:
 
- Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության, քաղաքաշինության և հողօգտագործման բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
 
  | 
 
  | 
 Կողմ -11  ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ  ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |