Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N մրցույթային հանձնաժողով
 

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 23-րդ հոդվածով  համայնքի ավագանին որոշում  է.

1. Հայաստանի Հանրապետությանը և Արտաշատ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթներ կազմակերպելու համար ստեղծել մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով․

Նարեկ Գալստյան-Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար հանձնաժողովի նախագահ,

Արսեն Եփրեմյան-աշխատակազմի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար,  հանձնաժողովի անդամ,

Արամայիս Բադալյան-Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

Նունե Հովհաննիսյան-Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ,

Համլետ Շահնազարյան-Արտաշատ համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,

Հովիկ Հովակիմյան-Արտաշատ համայնքի ավագանու անդամ, հանձնաժողովի անդամ,

Խորեն Հովակիմյան-Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ։ 

2. Հանձնաժողովի կազմից աճուրդավար նշանակել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Գալստյանին։

3․ Հանձնաժողովի կազմից արձանագրող նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արամայիս Բադալյանին:

4. Ուժը կորցրած ճանաչել Արտաշատ համայնքի ավագանու  2023 թվականի ապրիլի 07-ի N 65-Ա որոշումը:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner