Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստան Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 30-ի N 2/փ-140 դրական եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի 2023 թվականի հուլիսի 1-ի N01//03228-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատ համայնքի Այգեստան գյուղում գտնվող`պետական սեփականություն հանդիսացող 03-011-0040-0011 կադաստրային ծածկագրով 0.35 հա մակերեսով հողամասից 0.0155 հա հատվածի՝ քարտեզագրման սխալի հետևանքով փոխանցված որպես Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների էներգետիկայի նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի:
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: