Ղեկավարվելով ,, Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-կետի, լսելով և քննարկելով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Մ. Մելիքյանի Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի 9 ամիսների եկամուտների և ծախսերի մասին հաղորդումը. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է`
Ընդունել Արտաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի 9 ամիսների եկամուտների և ծախսերի մասին հաղորդումը՝
ա/ եկամուտների գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 948577.836 հ.դ. դիմաց փաստացի մուտքագրվել է 612836.351 հ. դ. , կատարողականը՝ 64.6 % /հավելվածը կցվում է/
բ/ ծախսերի գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 948577.836 հ.դ.-ի դիմաց փաստացի ծախսվել է 487211.571 հ. դ., կատարողականը՝ 51.4 % /հավելվածը կցվում է/: