Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդված՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Բյուրավան համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 06-ի N 18 որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ Հ․ ՇԻՐԱԶԻ ՓՈՂՈՑ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղի, Հ․ Շիրազի փողոց 8 հասցեում գտնվող 0,2հա մակերեսով 03-026-0022-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 331,93 քմ մանկապարտեզը, 8,27 քմ մակերեսով հնոցը անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համանքի Բյուրավան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթական ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ իրականացնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից:»
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից: