Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշմամբ, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Սերգեյ Թովմասյանի 16․06․2025 թվականի թիվ Տ-7584 դիմումը՝ որոշում եմ․
1. Անհատ ձեռնարկատեր Սերգեյ Թովմասյանին տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց թիվ 122/2 հասցեում գործող մանրածախ առևտրի կետում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: