Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 24-րդ կետերով և ուսումնասիրելով Մ.Մելիքյանի 23.11.2022 թվականի թիվ Մ-7633 դիմում՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող Մերի Կարպուշի Մելիքյանի անվամբ վարձակալության իրավունքով գրանցված 0.8342 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի վարելահող հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 03-001-0638-0003/, թույլատրել գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի կարգով օտարելու Մերի Կարպուշի Մելիքյանին /անձնագիր AN0570937, տրված 16/07/2013թվականին 027-ի կողմից/:
2.Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 100% չափով:
3.Օտարումը կազմակերպել 1(մեկ) օրացույցային տարվա ընթացքում:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: