Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշմամբ հաստատված գույքացուցակում 10.1 հավելվածում՝ 2-րդ, 10.2 հավելվածում 3-րդ, 10.3 հավելվածում՝ 10-րդ, 10.4 հավելվածում՝ 5-րդ, 10.5 հավելվածում՝ 3-րդ, 10.6 հավելվածում՝ 10-րդ, 10.8 հավելվածում՝ 5-րդ, 10.10 հավելվածում՝ 5-րդ, 10.11 հավելվածում՝ 3-րդ, 10.12 հավելվածում՝ 6-րդ, 10.14 հավելվածում՝ 2-րդ, 10.16 հավելվածում՝ 8-րդ, 10.17 հավելվածում՝ 1-ին, 10.20 հավելվածում՝ 3-րդ, 10.23 հավելվածում՝ 1-ին, 10.25 հավելվածում՝ 1-ին, 10.26 հավելվածում՝ 4-րդ, 10.30 հավելվածում՝ 5-րդ, 10.32 հավելվածում՝ 5-րդ, 10.36 հավելվածում՝ 3-րդ տողերի համապատասխան ավելացմամբ կատարված փոփոխությունները՝ համաձայն NN 1-20 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: