Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, 102-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 689-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, խորքային հորն անհատույց, անորոշ ժամկետով հանձնել Արտաշատ ՋՕԸ-ին՝ համայնքի ոռոգման ցանցն ընդլայնելու նպատակով:
2.Նշված խորքային հորը գտնվում է Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի տարածքի հետևյալ կոորդինատներում․
X=400 00ՙ 50․3ՙՙ Y=440 28ՙ 59,0ՙՙ H=840մ
3.Հորատանցքի 70.0մ խորությունում տեղադրված է ЭЦВ -12-160-100 մակնիշի խորքային պոմպ՝ 44,4 լ/վ արտադրողականությամբ:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: