Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով և ուսումնասիրելով Ժորա Գալստյանի 01.02.2024թ․ Ք-1951 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-057-0112-0029 կադաստրային ծածկագրով 0,08527 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի ջրովի վարելահող հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Մասիս գյուղում գտնվող՝ 03-057-0112-0016 կադաստրային ծածկագրով 0.61 հա և 03-057-0112-0015 կադաստրային ծածկագրով 0.198 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր Ժորա Գալստյանին:
2. Հողամասի օտարման գինը կազմում է 84631 (ութսունչորս հազար վեց հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 100%-ի չափով):
3. Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։