Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Ե․ Չարենցի փողոց 13/1 հասցեում գտնվող, 03-025-0019-0029 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը մանկապարտեզ կառուցելու համար։
2․Ընդունել ի գիտություն, որ Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 18-ի N 2839-Ա որոշմամբ տրամադրվել է Ք/Թ/220/96-25 քանդման թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշմամբ սահմանված կարգով դեռևս չի ներկայացվել 2-5 ձևանմուշի տեղեկանքը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։