Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 2-րդ մասով, 72-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2011 թվականի օգոստոսի 25-ի թիվ ԱՎԴ/0374/02/11 քաղաքացիական գործով կայացված վճիռը, ուսումնասիրելով Սամվել Մարտիրոսյանի 09.03.2023թ․ Ք-3167 դիմումը, Արտաշատ համայնքի ղեկավարի 30.10.2023թ. Ե-4526 գրությունը և Սամվել Մարտիրոսյանի գրավոր համաձայնությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-023-0126-0102 կադաստրային ծածկագրով 0.9 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (վարելահող) հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Սամվել Մարտիրոսյանին (անձնագիր՝ AU0381159, տրված 04.08.2021թ., 027-կողմից):
2. Հողամասի վաճառքի գինը կազմում է 893250 (ութ հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ (կադաստրային արժեքի 100%-ի չափով):
3. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։