Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ն․ Մանուկյանի 29/10/2024 թվականի N ՃՀԱ/256/5590-24 հայտը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղում գտնվող, Նորիկ Գառնիկի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 0,34հա մակերեսով, 03-069-0116-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խաղող հողամասից ըստ կազմված հատակագծի 0,1278հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: