Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, համայնքի ավագանին որոշում է․
1. Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Խ․ Աբովյան փողոց 5 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Խ․ Աբովյան փողոց 61 հասցեում գտնվող՝ 03-097-0004-0043 կադաստրային ծածկագրով 0,0785հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
2. Աճուրդային կարգով օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել.
լոտ 1 - Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Խ․ Աբովյան փողոց 61 հասցեում գտնվող՝ 03-097-0004-0043 կադաստրային ծածկագրով 0,0785հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս՝ 1060000 /մեկ միլիոն վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել 2023 թվականի ընթացքում: