Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Արայիկ Գրիգորյանի 21/11/2023 թվականի Ք-14912 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արայիկ Հայրապետի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 3 հա մակերեսով, 03-001-0601-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ վարելահող հողամասից 0,1999 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց և պահեստներ կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: