Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 9-ի N 25-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ․
«1.Հաշվի առնելով, որ Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող՝ 03-059-0311-0014 կադաստրային ծածկագրով, 0,01474 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր՝ ուղղակի վաճառքի եղանակով, գնման նախապատվության իրավունքով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարել Արտաշատ համայնքի, Մխչյան գյուղում գտնվող՝ 03-059-0311-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի սեփականատեր՝ Արման Սերյոժայի Վարդանյանին /ծնված 10․01․1984 թվականին/։»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։