Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի N 1067-Ն որոշումը, Արարատի մարզպետի 23/05/2024 թվականի N 01//03236-2024 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Համաձայնություն տալ՝ ընդունելու Արտաշատ համայնքին որպես նվիրաբերություն փոխանցվող ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցի թիվ 32/1 հասցեում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝ 3196,9մ2 մակերեսով շենք-շինությունը և նրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,2659 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը (սեփականության վկայական՝ 08022023-03-0041):
2․Համաձայնություն տալ Արտաշատ համայնքին որպես նվիրաբերություն փոխանցվող, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոցի թիվ 32/1 հասցեում գտնվող ՀՀ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի՝ 3196,9մ2 մակերեսով շենք-շինության, նրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0,2659 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վերաբերյալ համայնքի կողմից նախատեսվող հանրօգուտ ծրագրին համաձայն կից հավելվածի։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։