Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, 03-009-0304-0001 կադաստրային ծածկագրով 0,28250 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (արոտավայր) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, մրցութային եղանակով, վարձակալության իրավունքով տրամադրել օգտագործման։
2. Վճարի մեկնարկային չափ սահմանել տարեկան 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:
3. Հողամասի վարձակալության ժամկետը սահմանել 10 (տասը) տարի:
4. Մրցույթի գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: