Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 26-ի «Արտաշատ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 09 05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը պակասեցնել 10000000/ տասը միլիոն/ ՀՀ դրամով.
1.2 09 05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն պակասեցնել 7000000/ յոթ միլիոն /ՀՀ դրամով․
1.3 09 05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ռ.Գոլեցյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը պակասեցնել 3500000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամով.
1.4 08.02.04.54 գործառնական դասակարգման /մշակութային միջոցառումների իրականացում/4239 հոդվածը պակասեցնել 6000000 /վեց միլիոն/ ՀՀ դրամով.
1.5 08.02.04.51 գործառնական դասակարգման /մշակութային միջոցառումների իրականացում/4269 հոդվածը պակասեցնել 14000000 տասնչորս միլիոն/ ՀՀ դրամով․
1.601.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4261 հոդվածը պակասեցնել 3000000 /երեք միլիոն / ՀՀ դրամով.
1.7 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4232 հոդվածը պակասեցնել 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար / ՀՀ դրամով.
1.8 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4211 հոդվածը պակասեցնել 500000 /հինգ հարյուր հազար / ՀՀ դրամով.
1.9 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4267 հոդվածը պակասեցնել 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով․
1.10 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4234 հոդվածը պակասեցնել 650000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով․
1.11 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4264 հոդվածն ավելացնել 650000 /վեց հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամով․
1.12 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4213 հոդվածն ավելացնել 1000000 /մեկ միլիոն /ՀՀ դրամով․
1.13 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4212 հոդվածն ավելացնել 4000000 /չորս միլիոն/ ՀՀ դրամով.
1.14 05.01.01.51 գործառնական դասակարգման /աղբահանություն, սանիտարական մաքրում/ «Արտաշատ-կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 26000000 /քսանվեց միլիոն/ՀՀ դրամով.
1.15 08.05.01.51 գործառնական դասակարգման /հանգիստ, մշակույթ, կրոն այլ դասերի չպատկանող/ ,«Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ.Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 2000000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով․
1.16 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4241 հոդվածն ավելացնել 13000000 /տասներեք միլիոն /ՀՀ դրամով.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: