Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Արայիկ Հովսեփյանի 26/01/2024 թվականի Ք-1648 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Մխչյան գտնվող գտնվող, Արայիկ Ժորայի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3211հա մակերեսով, 03-059-0035-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոց և տնտեսական շինություն կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: