Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արամայիս Պողոսյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 16.10.2025 թվականի թիվ ՇԹԴ/236/21991-25 դիմումը, որոշում եմ․
1.Արամայիս Պողոսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Անդրանիկի փողոց 10 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-009-0020-0013 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակելի տան, կոյուղահորի և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Արամայիս Պողոսյանը Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: