Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․
1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Նշավան գյուղի, Լենինի փողոց 8 հասցեում գտնվող 0,2հա մակերեսով 03-065-0014-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 613,2քմ ներքին /826,8քմ արտաքին/ մակերեսով մանկապարտեզը, անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Նշավան գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթական ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ իրականացնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից: