|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 մարտի 2024 թվականի N 97-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ Ա․ԽԱՉԱՏՐՅԱՆ 116/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 4-ի 1098-Ն որոշմամբ, Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 11-ի 100-Ա որոշումը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի գլխավոր քարտուղարի 2024 թվականի փետրվարի 23-ի N04/13.4/1218-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․Խաչատրյան 116/1 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված ֆինանսական միջոցների օգտագործման նպատակով Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղական բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման կամ Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղական բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման կապիտալ շինարարական ծրագրերը։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -26 ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ ԵՓՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|