Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ջ․Ղազարյանի 25/05/2023 թվականի Ք-6563 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1․Արտաշատ համայնքի Շահումյան գյուղում գտնվող, Ջուլետա Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 1 հա մակերեսով, 03-074-0225-0007 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատեսքը՝ արոտավայր հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ ջերմոցային տնտեսություն և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով։
2․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: