Ղեկակավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով և 31-րդ հոդվածով՝ համայնքի ավագանին որոշում է․
1.Տալ համաձայնություն համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության գույքի նորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառման նպատակով համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արտաշատ համայնքի Իսակով փողոցի թիվ 109/1, Դուրյան փողոցի թիվ 10, 12, Մարքսի փողոցի թիվ 3, 6, Արազի փողոցի թիվ 3, 73, Շահումյան փողոցի թիվ 16, 36/1 և Երևանյան փողոցի 5, 11, 13 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, շինարարական աշխատանքներում Արտաշատ համայնքը որպես այլ ներդրող հանդես գալու և համաֆինանսավորելու նախատեսված 318.632.830 (երեք հարյուր տասնութ միլիոն վեց հարյուր երեսուներկու հազար ութ հարյուր երեսուն) ՀՀ դրամ գումարի 10%-ի չափով՝ 31.863.283 (երեսունմեկ միլիոն ութ հարյուր վաթսուներեք հազար երկու հարյուր ութսուներեք) ՀՀ դրամ։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: