Ղեկավարելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «ա» ենթակետը և ընդառաջելով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի տնօրեն Է․ Խանզադյանի 17/06/2024 թվականի Տ-8471 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․
1․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կ․ Մարքսի փողոց 13/2 հասցեում գտնվող, 03-001-0057-0297 կադաստրային ծածկագրով 0,00083հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատաման իրավունքով տրամադրել «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին՝ 5/հինգ/ տարի ժամկետով՝ թերթի կրպակ տեղադրելու նպատակով։
2․ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 24/6 հասցեում գտնվող, 03-001-0029-0052 կադաստրային ծածկագրով 0,00083հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ին՝ 5/հինգ/ տարի ժամկետով՝ թերթի կրպակ տեղադրելու նպատակով։
3․Հողամասերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը սահմանել՝ 56 725 /հիսունվեց հազար յոթ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարականը հաջորդող օրվանից: